00:00:00

«Դոն Պիպոյի» եղբոր դին հայտնաբերվել է Զվարթնոց կամրջի տակ

20:11, 31 մայիս 2021 Իրավական

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգն ստացել են մայիսի 31-ին, ժամը 18։00-ին, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Արմավիրի մարզում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբայրը։
Որոշ ժամանակ առաջ սպանվել էր նաեւ Դոն Պիպոյի թիկնապահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր