00:00:00

Թոշակների ու աշխատավարձերի վճարումների ուշացման մտահոգությունները անհիմն են. Ֆիննախ

20:49, 02 մայիս 2018

Իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները եւ բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր