00:00:00

Այնթափի խաչմերուկում 17-ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն

13:36, 31 մայիս 2021 Իրավական

2021 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել  Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ: ՔԿ-ից  հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի  Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17-ամյա երիտասարդը իր մոտ պահվող ծալովի դանակով երկու անգամ հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով,  որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ծնողի հսկողությանը հանձնելը։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը, կատարվել է դեպքի վայրի զննություն և առգրավում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր