00:00:00

ՀՖՖ-ի պարզաբանումը՝ մայիսի 2-ին կայանալիք 2 խաղերի ժամերը փոխելու վերաբերյալ

20:40, 02 մայիս 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ մայիսի 2-ին կայանալիք Բարձրագույն խմբի 26-րդ տուրի 2 խաղերի անցկացման ժամերը փոխվել են: «Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված, միեւնույն ժամանակ հաշվի առնելով ՀՀ ազգային հավաքականի նախատեսված պաշտոնական ընկերական հանդիպումները, ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առկա խիտ խաղացանկը եւ Եվրագավաթների մասնակցության իրավունք նվաճած ակումբների հայտավորման վերջնաժամկետները՝ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-18թթ. առաջնության խաղացանկում կատարվել են հետեւյալ փոփոխությունները. «Ալաշկերտ»  -  «Շիրակ», Երեւան, Ֆուտբոլի Ակադեմիա, 02/05/2018՝ 20:00 «Փյունիկ»    -   «Բանանց», Երեւան, «Հանրապետական», 02/05/2018՝ 20:00»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ Երեւանում անցկացվող բողոքի ցույցերի պատճառով մայիսի 2-ին մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ փակ են, իսկ երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, եւ թիմերն ունեն ստադիոն հասնելու լուրջ խնդիրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր