00:00:00

Բողոքի ակցիա՝ Տորոնտոյում․ նամակ հանձնվեց Պատվո Հյուպատոսին

23:45, 30 մայիս 2021 Աշխարհ

Մայիսի 26-ին, բողոքի ինքնաբուխ հավաք կայացավ, Տորոնտոյում Հայաստանի Պատվո Հյուպատոսարանի առջև, որտեղ մեր մտահոգության նամակը հանձնեցինք ՀՀ Պատվո Հյուպատոսին: Նամակը ուղղված էր ընդդեմ աղմկահարույց ստորագրվելիք եռակողմ համաձայնագրի, որը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հարապետության անվտանգության, ինքնիշխանության և սուվերեն տարածքների անձեռնմխելիության համար: Քանի որ, Օնտարիո նահանգը գտնվում է խիստ Թագավարակով պայմանավորված սահմանափակումների ներքո, միջոցառումը կազմակերպվել է մեծ խոչընդոտների առկայության պարագայում: Հավաքին ներկա էին Տորոնտոյում բնակվող սրտացավ հայեր, հասարակական գործիչներ ու գործարարներ։ Ակցիայի մասնակիցները իրենց հստակ դիրքորոշումը հայտնեցին գործող իշխանությունների հայակործան քաղաքականության նկատմամբ: Որպես նախաձեռնող խմբի անդամ և համակարգող, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր ներկաներին: Հատկապես՝ Karina Babayan ին, կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցության համար, Hratch Jabrayanին՝ իր սրտառուչ ելույթի համար և Susanna Serobyanին՝ հանպատրաստից խոսելու համար: Հատուկ շնորհակալություն՝ Տորոնտոհայ համայնքի հասարակական գործիչ, Khoren Mardoyanին, հավաքին իր ցուցաբերած աջակցության համար: https://www.youtube.com/watch?v=dbs2YIIaPWc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր