00:00:00

Սարի Թաղում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ

19:12, 30 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշի անտառային հատվածում խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սարի Թաղ թաղամասում խոտածածկույթ է այրվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 16։46-ին, մարվել՝ 17։07-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր