Շաբաթ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրաքը համաձայնվել է փոխանցել 125 միլիոն սառեցված իրանյան միջոցներ եվրոպական բանկին Covid-19-ի դեմ պատվաստանյութի 16 միլիոն չափաբաժին գնելու համար։ Ընդ որում՝ Իրաքը որեւէ կերպ չի հաստատել այդ քայլը, գրում է Middle East Eye-ը։
IRNA պետական տեղեկատվական գործակալությունը մեջբերում է Արդաքանյանի խոսքերը որ իրաքյան հատկացումներով ձեռք կբերվի պատվաստանյութ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հովանավորվող COVAX պատվաստանյութերը համատեղ օգտագործելու համաշխարհային ծրագրի շրջանակում։
Մերձավոր Արեւելքում Իրանն ունի Covid-19-ով վարակվածության ամենաբարձր ցուցանիշը՝ մայիսի 29-ի դրությամբ 2 893 218 վարակված քաղաքացի եւ 79 741 մահվան դեպք։ Թեհրանը բազմիցս բողոքել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարում են վճարել պատվաստանյութի համար։
Սակայն Իրաքի պաշտոնական անձանցից չի ստացվել գումարի հատկացման մասին հաղորդագրությունների պաշտոնական հաստատում։
Ամփոփելով Վիենայում 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու մասին համաշխարհային գերտերությունների հետ բանակցությունները՝ Թեհրանը պահանջել է արգելանքից հանել 20 միլիարդ իրենց նավթային եկամուտները, որոնք, նրա խոսքով, սառեցվել են այնպիսի երկրների կողմից, ինչպես Իրաքը, Հարավային Կորեան եւ Չինաստանը 2018 թվականին ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։