00:00:00

Աֆղանստանում ականանետի գնդակոծության հետեւանքով զոհվել է առնվազն 10 խաղաղ բնակիչ

17:10, 30 մայիս 2021 Աշխարհ

Առնվազն 10 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ականանետի գնդակոծության հետեւանքով, եւս 8 մարդ վիրավորվել է, գրում է Tolo News-ը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ ականանետն ընկել է տան մոտ, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողություն Կապիս նահանգում։ «Դեպքը տեղի է ունեցել, երբ հատուկջոկատայինների եւ թալիբների միջեւ շարունակվել են բախումները, եւ ականանետն ընկել է տան մոտ»,-հավելել է աղբյուրը։ Կապիսի ոստիկանության ներկայացուցիչ Շայեքն ասել է․ «Թալիբները գնդակոծել են ականանետից եւ հարվածել տանը, որտեղ ընթացել է հարսանեկան երեկույթ։ Սակայն թալիբները հերքել են այդ հայտարարություններն ու մեղադրել դեպքի մեջ անվտանգության ուժերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր