00:00:00

Արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն

16:19, 30 մայիս 2021 Իրավական

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Այս մասին ասվում է ՀՀ Շրջակա միջավայրի ֆեյսբուքյան գրառման մեջ: Արձագանքելով Արմավիրի մարզում արջի քոթոթ սպանելու դեպքին՝ նախարարությունից տեղեկացնում են. «Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։ Համացանցում է հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ -տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով -կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր