00:00:00

Եվրախորհրդարանի ղեկավարն առաջարկել է կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

12:51, 30 մայիս 2021 Աշխարհ

Ryanair-ի ինքնաթիռի հետ միջադեպի պատճառով Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո ԵՄ-ն դիտարկում է հետագա պատժիչ գործողություններ իրականացնել նաեւ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, հաղորդում է ՌԲԿ-ն։ «Մենք պետք է կոշտացնենք պատժամիջոցները ռուս պաշտոնյաների նկատմամբ, սակայն նաեւ հաստատենք ավելի սերտ շփումներ բնակչության ու քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաեւ սատարենք ռուս այլախոհներին, հասարակական կազմակերպություններին եւ անկախ ԶԼՄ-ներին»,-հայտարարել է նա։ Եվրախորհրդի ղեկավարը նաեւ նշել է, որ ներկայում ԵՄ-ն շատ լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր