Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, օրգանների էվենտերացի» ախտորոշմամբ՝ 43-ամյա տղամարդու և «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 58-ամյա կնոջ, որոնք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նրանք վնասվածքները ստացել են Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից անհայտ առարկայով հարվածներ ստանալու հետևանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: