Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային կենտրոնի շենքում տեղի է ունենում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի քաղաքական միության՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության շնորհանդեսը: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
«Հանուն Վրաստանի» քաղաքական միության նախագահը կլինի Գիորգի Գախարիան: Նորաստեղծ կուսակցության անդամները համապատասխան որոշում են կայացրել միության նիստում ՝ սատարելով Գիորգի Գախարիայի թեկնածությանը: Կուսակցության ժողովում հաստատվել է նաև կուսակցության կանոնադրությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լքել է իր պաշտոնը փետրվարի 18-ին: Ինչպես բացատրել է Գախարիան, նա անհիմն է համարել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի՝ Նիկա Մելիայի ձերբակալությունը այն պայմաններում, երբ առկա էր քաղաքական սրացման սպառնալիք: Ըստ Գախարիայի, պաշտոնանկության պատճառ է հանդիսացել նաև այն փաստը, որ նա չի կարողացել այս հարցում պայմանավորվածության գալ թիմի հետ: