00:00:00

Հանրապետականների համար գոյություն չունի որևէ սրբություն․ հայտարարություն

19:46, 02 մայիս 2018

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը   Վերջին օրերի զարգացումները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի  հավաստիացումները, որ չեն խոչընդոտելու վարչապետի ընտրությանը, միաժամանակ համեմելով պետության և Արցախի անվտանգության մասին  քարոզչությամբ, Ազգային ժողովում քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ հանրապետականների համար գոյություն չունի որևէ սրբություն, նույնիսկ հայ ժողովրդի հանդուրժողականությունն իրենց սրիկայությունների, թալանի, ապօրինությունների նկատմամբ, նրանք մնացին անհաղորդ և շարունակեցին նույն գործելաոճը, ավելին՝ հատեցին թույլատրելի սահմանը՝ դիմելով այլ պետություններին, նույնիսկ՝ Ադրբեջանին՝ աջակցելու իշխանությունը պահելու հարցում։ Հնարավոր էր 57 հանրապետական անհայրենիք ավազակները դարձի գային, հաշվի նստեին ըմբոստացած ժողովրդի պահանջի հետ, եթե չլիներ նրանց պարագլուխների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճնշումները։ Ռ․ Քոչարյանը և Ս․Սարգսյանն իրենց իշխանավարման ընթացքում Հայաստանը ասպատակեցին, միլիոնավոր հայրենակիցների տնավեր արեցին, պարտադրեցին արտագաղթի, այնուամենայնիվ՝ նրանք վախենում են հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի և երկու տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանությունների հնարավոր բացահայտումներից։ Այո՛, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ Հայաստանում պետք է հաստատվի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ, ինչը հնարավոր է, եթե կանխվի Ս․ Սարգսյանի և Ռ․ Քոչարյանի ներկայությունն ու միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Հայաստանում արդեն առկա է համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ՝ հանած Ս․Սարգսյան և Ռ․ Քոչարյան։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում շարունակել պայքարը չարիքի իշխանության դեմ մինչև հաղթական ավարտի արձանագրումը։     «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Նախագահ  Պետրոս Մակեյան      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր