00:00:00

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցությունները շարունակել են Սոչիում

19:59, 29 մայիս 2021 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունները շարունակել է Սոչիում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Լուկաշենկոն ուրբաթ ժամանել էր Կրասնոդարի երկրամաս: Նախորդ օրը առաջնորդների շփումը տևել է ավելի քան 5 ժամ: Նախագահները քննարկել են տնտեսական խնդիրները և երկկողմ կապերի զարգացումը: Պուտինը նշել է երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 18,4% -ով: Նրա խոսքերով՝ կարևոր է պահպանել այս միտումը: Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ բելառուսական ատոմակայանի առաջին ստորաբաժանման շահագործման հանձնումը տեղի կունենա հունիսին: Նա դա անվանել է Մոսկվայի և Մինսկի համագործակցության լավ օրինակ՝ նշելով, որ այլ ոլորտներում նույնպես կան  դրական ազդակներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր