00:00:00

Այնթափում պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ նրանցից մեկը հոսպիտալացվել է

17:25, 29 մայիս 2021 Իրավական

Մայիսի 28-ին շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցում դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Դանակահարված պատանին տեղափոխվել էր հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Դանակահարություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 17-ամյա պատանին խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ, որի ընթացքում էլ դանակահարել է նրան: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր