00:00:00

Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքների իրականացումը

19:25, 02 մայիս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ: Այդահազանգերըվերաբերումենբժշկականօգնությունստանալու, քաղաքացիներիկողմիցիրենցբնակարաններկամտներ, աշխատավայրերհասնելուդժվարություններինևայլն: Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ: Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր: Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր