00:00:00

Հորդորում եմ դադարեցնել ԱԺ պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

19:03, 02 մայիս 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը   Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից: Նմանատիպ   գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող  տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր