Երեւան Մաշտոցի պողոտայի «Երեւան Սիթի» սուպերմարկետի 40-ից ավելի աշխատակից գործադուլ են հայտարարել: Նրանք ասացին, որ ղեկավարությունը տեղյակ չէ իրենց որոշումից, բայց այնպես չէ, որ ղեկավարությունը խոչընդոտում է նրանց: «Եթե աշխատանքից ազատեն, այս նույն գործը կանենք ուրիշ տեղ»,- ասացին նրանք:
Հիշեցնենք՝ այսօր առավոտից փակ են Հայաստանի նշանակության բոլոր ճանապարհները Իմ քայլը շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հորդորով: Ցուցարարները պահանջում են իշխող ՀՀԿ-ի հեռացումը: