00:00:00

Գեղամ Մանուկյանը հրաժարվել է փաստեր ներկայացնել «Ֆեյսբուք»-ում կատարած մեկնաբանության մասին. ոստիկանություն

22:41, 25 մայիս 2021 Իրավական

ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ոստիկանությունում հրաժարվել է փաստեր ներկայացնել «Ֆեյսբուք»-ում կատարված իր մեկնաբանության վերաբերյալ. մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին...» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր: «Ա. Գևորգյանի հրապարակման և Գ. Մանուկյանի կողմից նշված փաստերը ստուգելու համար 23.05.2021 թ. Երևան քաղաքի դատախազությունից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հանձնարարություն: Ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը, հրաժարվելով ներկայացնել որևէ փաստ գրառման վերաբերյալ՝ հայտնել է, որ «ֆեյսբուքյան «Гехам Манукян» օգտահաշիվը պատկանում է իրեն: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման, պարզաբանման տակ թողնված մեկնաբանությունն իրենն է, սակայն դրանով նկատի չի ունեցել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ձևակերպած կոնկրետ փաստը, այլ նկատի է ունեցել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից ամենօրյա ռեժիմով արձանագրված այս կամ այն իրավախախտումները: Այսինքն, իր մեկնաբանությունն ընդհանուր բնույթ է կրել»»,- ասվում է պարզաբանման մեջ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են որ Գեղամ Մանուկյանը հրաժարվել է ներկայացնել առերևույթ հանցագործության մասին հաղորդում և փաստեր՝ պատճառաբանելով, որ եթե նման դեպքեր լինում են, ապա դրանք ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և իրենք էլ իրենց հերթին անհրաժեշտության դեպքում՝ իրավապահ մարմիններին: «Վերոգրյալը վկայում է այն մասին, որ նշված մեկնաբանությունը նպատակ է ունեցել կա՛մ իրավապահ մարմինների ռեսուրսներն անտեղի վատնելուն, կա՛մ ստեղծել հանրային ընկալումներ նախկին փոխվարչապետ Ա. Գևորգյանի գրառման վերաբերյալ, որը հիմնազուրկ է: Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ նման անհիմն և չփաստարկված հրապարակումներ կատարելուց, իսկ փաստերի առկայության դեպքում ներկայացնել հաղորդում իրավապահ մարմիններին»,- նշված է պարզաբանման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր