00:00:00

Երևանում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի

19:02, 25 մայիս 2021 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու տարածքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև  ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության գծով բաժնի պետի տեղակալ Գարիկ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված այգու տարածքում հատնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Համբարձումյանի դին՝ կիսաքայքայված վիճակում: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ  Վահե Գասպարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Գ. Համբարձումյանը այս տարվա մայիսի 15-ից  որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր