00:00:00

Փաստաբանները գործադուլ են հայտարարել ու արգելափակել Արդարադատության նախարարության մուտքը

17:11, 02 մայիս 2018

Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել նաև փաստաբանների շրջանում: Այսօրվանից  մի խումբ փաստաբաններ ևս խաղաղ անհնազանդության գործողությունների են դիմում, հայտնում է Hetq.am-ը:

Վաղ առավոտյան թվով 7 փաստաբան արգելափակել է Արդարադատության նախարարության մուտքը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության դիմաց գտնվող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինս նշեց, որ իրենց գործողություններն արվում են ի նշան բողոքի այն առնչությամբ, որ Ազգային ժողովի հանրապետական պատգամավորները չլսեցին ժողովրդի ձայնն ու չընտրեցին ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ հենց Արդարադատության նախարարությունն է մշակել այն օրենքը, որի դրույթներից մեկով դատավորները կամայականորեն կարող են մինչև 100 հզ դրամով տուգանել փաստաբաններին:

«Հեղափոխությունը կփոխի նաև  պետության մոտեցումը փաստաբանի  նկատմամբ»,- վստահ է Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ բողոքի ակցիան իրականացնելու ընթացքում իրենց են մոտեցել նախարարության աշխատակիցներ ու ոստիկաններ, սակայն նրանց պարզաբանվել է բողոքի ակցիայի խաղաղ բնույթի մասին, ինչից հետո վերջիններս դժգոհություն չեն ներկայացրել:

Երեկ ուշ երեկոյան էլ մի խումբ փաստաբաններ  հանդես են եկել գործադուլ անելու առաջարկով: Այս պահին մեզ հայտնի տեղեկություններով` գործադուլ  հայտարարած փաստաբանների շարքում են Վահագն Մարտիրոսյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը, Վահե Եփրիկյանը, Տաթևիկ Ասատրյանը, Գեորգի Մելքյանը, Մարատ Կոստանյանը, Գրիշա Բալասանյանը, Ամրամ Մակինյանը, Վահե Հովսեփյանը, Տիգրան Աբրահամյանը, Մարո Խաչատուրյանն, ինչպես նաև այն փաստաբանները, որոնք արգելափակել են Արդարադատության նախարարության մուտքը:

Գործադուլ հայտարարած փաստաբանների ամբողջական ցանկը դեռևս ճշտվում է, որի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր