00:00:00

Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանն են ճնշել ՀՀԿ-ականներին (տեսանյութ)

16:29, 02 մայիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ հիմա դեռևս ժամանակ չէ, որ ասեն ՀՀԿ-ն հետո վարչապետի թեկնածու կունենա, թե ոչ: Այս մասին Հակոբյանը նշեց այսօր Ազգային ժողովում լրարողների հետ զրույցում: Հարցին, թե հնարավոր է, որ հաջորդ շբաթ ՀՀԿ-ն մտափոխվի ու կողմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»: Իսկ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ճնշել են իրեն կամ այլ ՀՀԿ-ականների, նա չպատասխանեց, միայն ասաց, որ ավելորդ հարցեր են:Դիտարկմանը, թե ժողովուրդը ձեր հրաժարականն է պահանջում, նա արձագանքեց. «Եթե մենակ ես եմ կհրաժարվեմ»: Նաև հարցին, թե ինչու չվախեցան, չճնշեցին շարժումը, նա ասաց. «Մեր ժողովուրդն է»: https://www.youtube.com/watch?v=0V0H-r5bWAE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր