00:00:00

Բոյկոտում են Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ը

16:15, 02 մայիս 2018

Վերջին օրերին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom ընկերությունից օգտվող բաժանորդները դժգոհում են ֆիքսված եւ շարժական ինտերնետի մատուցած ծառայությունից:  Խաչատրյանին պատկանոց ընկերությանը բաժանորդները գումար են վճարում, որպեսզի օգտվեն գերարագ ինտերնետ ծառայությունից, բայց արի ու տես Խաչատրյանը այս օրերին զբաղված է քաղաքացիների գրպանը մտնելով: Irakanum.am-ի  հետ զրույցում ընկերության ծառայությունից օգտվող մի խումբ բաժանորդներ, որոնց թվում են նաեւ լրագրողներ իրենց դժգոհությունը հայտնեցին մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Ընկերության օպերատորներին երբ փորձում ենք ճշտել, թե ինչն է խնդիրը, միաբերան պատասխանում են, թե իրենք ստուգում են, սակայն որեւէ խնդիր չկա: Մինչդեռ այս պահին էլ խորհրդարանում աշխատող լրագրողները արձանագրում են, որ առկա է ինտերնետ կապի խափանման խնդիր: Մենք փորձեցինք ընկերությունից ճշտել, թե որն է պատճառը: 555 կարճ համարին պատասխանած ընկերության աշխատակիցը հերթական անգամ փոխանցեց, որ խնդիր չկա: Իհարկե առավել քան պարզ է, որ Գագիկ Խաչատրյանի աշխատակիցները պետք է նման մեկնաբանություն հնչեցնեին: Լրագրողները հայտարարեցին, որ պատրաստվում են բոյկոտել ընկերությանը եւ հրաժարվել մատուցվող ծառայություններից: Չի բացառվում, որ իրականացվի նաեւ ստորագրահավաք, եւ հարցը տեղափոխվի իրավական դաշտ: «Չենք պատրաստվում հարստացնել օլիգարխ Գագիկ Խաչատրյանին»,- ասացին լրագրողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր