00:00:00

«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»

15:49, 02 մայիս 2018

Թող նստեն երկխոսության մարդավարի զրուցեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, ով պնդեց, որ ՀՀԿ-ն հակված է նստել երկխոսության և ճգնաժամը հաղթահարել: «Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ինչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի ճանապարհ են անցնում, սա անելու բան չէ»,-ասաց նա, հավելելով, որ  բացի պարալիզացելուց երկիրը, այլ վտանգներ չեն տեսնում: Իսկ թե ինչ առաջարկով են երկխոսության կանչում, Սարգսյան ասաց, որ չի տեսնում երկխոսության ցանկություն Փաշինանի կողմից, այլ միայն պահանջ ու ուլտիմատում: Ալիկ Սարգսյանը նշեց, թե հասկանում է ժողովրդի պահանջները: «Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»,-ասաց նա: Հարցին, թե բացառում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է ՀՀԿ-ն պառակտվի, Ալիկ Սարգսյանը նշեց, թե առայժմ նման բան չի տեսնում և չի էլ մտածում: «Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»,-ասաց նա, չցանկանալով գնահատական տալ ՀՀԿ պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմ քվեարկությանը: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ամեն դեպքում ինքը չէր անի: «Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-ասաց նա: Հարցին, թե այդ դեպքում գնահատում է բոլոր ֆաշիստներին, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին Հիտլերին, պատասխանեց. «Ես ոչ թե գնահատում եմ, կամ ֆաշիստների մասին դրական բան կասեմ, որովեհտև իրենց գործը վատն է եղել, բայց իշխանության գաղափարախոսությամբ, իրենց մարդկային տեսակով վատ չի, որ հավատարիմ են եղել Հիտլերին, իսկ որ կողքից փախնեին, ով էր նրանց ներելու կասեիք»,-ասաց նա: Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը, գուցե մի օր այս ամենին ռեալ գնահատական կտա: «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումն այսպես թե այնպես մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետևանքներ կլինեն»,-ասաց նա: Իսկ թե ինչ վատ հետևանքներ կարող են լինել, ասաց, թե ինքը նկատի չունի իշխանության կողմից ճնշում, այլ իր անհնագստությունը երկրի անվտանգությունն է: «Մի տարեք երկիրը փորձության»,-ասաց նա և նշեց, որ այն մարդիկ ովքեր կանգնած են անվտանագության հիմքում, չի կարելի լիկվիդացնել: Ի դեպ, նա նշեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար: «Ես էլ եմ իմ հարազատներ, բարեկամների մոտ հաշվետու իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այսբանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ, զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստվ, որ ամեն ինչ լինի ինչպես և կարգն է, և օենքերն են պահանջում և կարևոր օրենքը, չգրված մարդկային օրենքը: երեխեքս այս երկում ապրելու են, ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ, ես ոչ մեկից փախնլու, թաքնվելու խնդիր չունեմ, որովեհտև խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկ չի կարող մեղադրի, ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ նենց, որ իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում և պատասխանատվուփյան որևիցե խնդիր չունեմ, ամենափոքր, որովեհտև մաքուր եմ ապրել, գիշերն էլ որ վերլուծում հետ եմ գնում, սրանից 8 տարի առաջ կարողա արել եմ, որի համար պետք է պատասխան տամ, չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»,-ասաց նա: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր