00:00:00

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը

15:33, 02 մայիս 2018

Եվրոպայի հայերի համագումարը, Եվրոպայում ապրող մեր հարյուրհազարավոր հայրենակիցները եւ ընդհանրապես Սփյուռքը իր ճնշող մեծամասնությամբ  խստիվ դատապարտում է ՀՀԿ-ի վերջին հակաժողովրդական հակապետական, հուսահատ ու դավաճանության հասնող քայլը՝ Ազգային Ժողովում վարչապետի ընտրության ընթացքում ժողովրդի կամքին հակառակ քվեարկության համար: Ցավոք ՀՀԿ-ն իր նեղ կլանային շահերը ազգային եւ պետական շահին գերադասելով՝ մի անգամ եւս ապացուցեց որ հանդիսանում է մեր հայրենիքի զարգացման եւ բարգավաճման ամենամեծ խոչնդոտը եւ արգելքը: Մի հիսուն հոգիանոց խմբակ երես թեքելով ժողովրդից, դեռ սին կերպով հույս է փայփայում հետ տանել պատմության անիվը: Նրանք  այժմ ամենամեծ հարվածն են ուզում հասցնել մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին: Լինենք զգոն, եւ անսասան կամքով պայքարը  հասցնենք իր հաղթական վերջնական ավարտին:   Եվրոպայի Հայերի Համագումար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր