00:00:00

«Փյունիկի» ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան

17:36, 22 մայիս 2021 Սպորտ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում ընդհարում է տեղի ունեցել գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի միջև, այդ մասին գրում է ռուսական «Championat» կայքը։ Ըստ աղբյուրի՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի և մարզիչ Եղիշե Մելիքյանի հարաբերությունները վատացել էին «Արարատ-Արմենիա»-ի հետ կայացած խաղից հետո (0:0)։ Թիմը որոշում է ընդունել ժամանակից շուտ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Հեռանալուց առաջ Կոբյալկոն ժամանել է թիմի մարզաբազա՝ հրաժեշտ տալու ակումբակիցներին: Մոտենալով Մելիքյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Մելիքյանը հրաժարվել է, ինչից հետո Կոբյալկոն ապտակել է մարզչին բոլորի ներկայությամբ ու հեռացել: Օդանավակայանում Մելիքյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Կիմ Առաքելյանը մարդկանց ներկայությամբ ծեծել են Կոբյալկոյին՝ գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր