00:00:00

Հրդեհ՝ Վայոց Ձորի բենզալցակայաններից մեկում․ սեփականատերը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

11:47, 22 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ՝ 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։ Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով Հ. Հովակիմյանը նշված բենզալցակայանի սեփականատերն է։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր