Գյումրիում այսօր աննախադեպ ակտիվություն է նկատվում: Շրջափակված է Շիրակի մարզպետարանի շենքը:
Աշխատակիցները նստած են դրսում աստիճաններին, կամ առանձին աթոռների վրա փողոցի մեջտեղում: Ցուցարարների մի խումբ էլ շրջափակել է Գյումրու քաղաքապետարանի շենքը, նրանց մի մասը նստացույց է սկսել Գյումրու քաղաքապետարանի ներսում:
Գյումրեցիները կոչ են անում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անցնել գյումրեցիների կողքը, դադարեցնել աշխատանքը քաղաքապետարանում: Գյումրեցի ցուցարարները այդ ամենի համար Բալասանյանին 20 րոպե ժամանակ են տրամադրել, հակառակ դեպքում հայտարարում են, որ կպահանջեն վերջինիս հրաժարականը: