00:00:00

Ժամեր առաջ Դավթաշենում պայթյունի ձայն է լսվել, պարզվել է՝ ավտոտնակում է հրդեհ բռնկվել

10:21, 22 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 22-ին՝ ժամը 06:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքից պայթյունի ձայն է լսվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում, որը շահագործվում է որպես ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել՝ 06:45-ին: Այրվել է ավտոտնակը (24 քմ), և պայթել է ներկի 2 տարա (500 մլ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր