00:00:00

ՀՀԿ-ից ամեն ինչ սպասելի է (տեսանյութ)

15:10, 02 մայիս 2018

ՀՀԿ այլևս գոյություն չունի, և ցանկացած քայլ՝ այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է ձախողման, նույնիսկ եթե բոլոր լծակները լինեն ՀՀԿ-ի ձեռքում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաջորդ ընտրությունները լինելու են ՀՀԿ-ի վերջնական վախճանը»,-նշեց նա: Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կփորձվի նաև ընտրակաշառք բաժանել, սակայն կարծում է, որ երկրում հոգեբանություն է փոխվել, և նրանք, ովքեր կվեցնեն ընտրակաշառք, մեծ թիվ չեն կազմի: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք շարունակում են աջակցել համաժողովրդական շարժմանն ու նրա վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, երեկ էլ եղել են հրապարակում: «Վստահ եղեք, որ եթե այսօր էլ լիներ նպատակ լցնել դահլիճը, ապա ինչպես ամսի 17-ին բերման ենթարկեցին՝ լցնելով դահլիճը, այսօր էլ կարող էին քվորում ապահովել: Իրենք խուսափում են հնարավոր դեբատներից, առճակատումներից, կրքերի լարումից»,-եզրափակեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=dw_dnPiYIXk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր