00:00:00

Էջմիածնի բնակիչների տանը 250-ից ավելի կանեփի թուփ է հայտնաբերվել

19:51, 21 մայիս 2021 Իրավական

Մայիսի 19-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էջմիածնի Եսայան փողոցի տներից մեկում հայտնաբերել են կանեփի 21 թուփ։ Ըստ տան 27-ամյա բնակչի՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու խնամել՝ թմրանյութ պատրաստելու նպատակով։ Մայիսի 20-ին բաժնի քրեական հետախույզներն էին օպերատիվ տվյալներ ստացել, որ Գեղակերտ գյուղի մի բնակիչ կանեփ է աճեցնում։ 60-ամյա տղամարդու հողամասում և ջերմոցում հայտնաբերվեց կանեփի 237 թուփ։ Տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր ցանել ու մշակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր