00:00:00

Ահազանգել է, որ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է, սակայն կորցրել է տեսադաշտից

14:42, 21 մայիս 2021 Իրավական

Մայիսի 20-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Աղայան փողոցից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես կապվել են ոստիկանություն ահազանգած քաղաքացու հետ։ Տղամարդը հայտնել է, որ անհայտ անձն առևանգած մեքենայով շարժվում է Դիլիջանի ուղղությամբ, ինքը հետապնդել է նրան, սակայն կորցրել է տեսադաշտից և խնդրում է ոստիկանության աջակցությունը: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ, ավտոմեքենան հայտնաբերեցին Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցում: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր