00:00:00

Երեւան-Իջեւան ճանապարհին բախվել են «ZIL 130»-ը և «Lada Priora»-ն. վերջինիս վարորդը եւ ուղեւորը տեղում մահացել են

09:37, 21 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 21-ին, ժամը 03։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայաստանի ԱԻՆ-իցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «ZIL 130» մակնիշի շարժական գազալցակայան բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․) և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր