00:00:00

Վանաձորի էլեկտրաբաշխիչ կայանում քաղաքացին էլեկտրահարվել է. ուղղաթիռով տեղափոխել են Երևան

16:39, 19 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմանում Վանաձորի բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ էլեկտրահարված այրվածքային մակերեսներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, Սանավիացիայի ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ոստիկանները պարզել են նաև, որ էլեկտրահարված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նարեկ Նիկոլյանն է, որ էլեկտրահարվել է Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցի 1/3 հասցեի դիմաց գտնվող թիվ 13 էլեկտրաբաշխիչ ենթակայանում աշխատանքներ կատարելիս։ Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր