00:00:00

Հրազդանում 32-ամյա քաղաքացին ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամագծի 37 ծառ

16:49, 18 մայիս 2021 Իրավական

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը ապօրինի հատել էր տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 37 ծառ և փայտանյութը բեռնել իր «Ֆորդ» ավտոմեքենան: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր