00:00:00

29-ամյա վարորդը Hyundai Elantra-ով կողաշրջված հայտնվել է Սևանի ափին. կա վիրավոր

15:23, 17 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Ղազարյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի 82 ԼR 888 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.6 կմ հատվածում դեպի Շորժայի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի ափի մոտ։ Կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդ Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր