00:00:00

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մայրը հայտնաբերել է 3-ամյա երեխայի դին

14:11, 17 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ.ծնված տղա երեխա։ Այս մասին 24news-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին և տեղափոխել հիվանդանոց։ Դեպքով զբաղվում է քննչական բաժինը»,- հայտնեց Գաբրիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր