00:00:00

Ասկերանի շրջանում «Միցուբիշի Պաջերոն» գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

13:45, 17 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 16-ին` ժամը 21:05-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրին նույն շրջանի Հովսեփավան գյուղի բնակիչ՝ Անտոն Ռուբենի Գրիգորյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչները: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր