00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

09:16, 17 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր