00:00:00

Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. վերջինս բախվել է պատին, կա վիրավոր

11:52, 16 մայիս 2021 Պատահարներ

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:10-ի սահմանում  Արմավիր քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 24-ամյա Սերգեյ Ավետիսյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Սարգիս Մովսիսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ «BMW»-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և բախվել բնակչի տան քարե պարսպին: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  
նկար
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր