00:00:00

Ստեփանակերտի բնակչուհին բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային, այնուհետև՝ բնակել շենքին

22:56, 15 մայիս 2021 Պատահարներ

Այսօր` ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի Տ.Մեծ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Դեպքի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և փրկարար ծառայության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դ.Հ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքենայով Տ.Մեծ 18 հասցեի դիմաց մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել դիմացից երթևեկող Ս.Ա.-ի վարած «Vaz 21-01» ավտոմեքենային, այնուհետև այդ իներցիայի տակ առաջ շարժվել ու բախվել բնակելի շենքի պատին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր