00:00:00

Արմավիրի մարզում բախվել են 27–ամյա վարորդի Opel-ն ու 41–ամյա վարորդի Mercedes-ը. վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավոր

01:53, 02 մայիս 2018 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 30-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:20-ի սահմաններում Ոսկեհատ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Ոսկեհատ գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Կարապետյանի վարած Opel Vectra մակնիշի 34 QT 579 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Արզումանյանի վարած Mercedes մակնիշի 34 ԼQ 356 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Խ. Արզումանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր