SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում դանակահարված քաղաքացիներ կան, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։
Ոստիկանները պարզել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել Դավիթաշեն 4-րդ թաղամասի 16/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում, որտեղ վճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Արթուր Դադամյանի, 31-ամյա Մաքսիմ Օսիպովի և 30-ամյա Վահե Յախանեջյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Յախանեջյանն իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Դադամյանին և Մ. Օսիպովին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Յախանեջյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արմավտոտեխ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: