Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան էին սպասում բազմահազար քաղաքացիներ: Նա նշեց, որ 12 ժամ ՀՀ 250 հազար քաղաքացի հրապարակումէ եղել, հետևել ԱԺ նիստին, որտե քննարկվում էր վարչապետի թեկնածուի հարցը: «Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է, մեր հաղթանակն արձանագրված է, սա ուրիշ Հայաստան է, և այդ Հայասանում մնացել է ընդամենը 50 հատ աթոռ Բաղրամյան 19 հասցեում դրված, մնացած ամբողջ Հայաստանը գտնվում է ՀՀ քաղաքացիների լիակատար իշխանության և վեևահսկողության ներքո»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր ՀՀԿ-ի վարքագիծը պրովոկացիոն էր, սակայն իրենք չտրվեցին այդ ամենին: «Եթե խոսք է գնում բանակցությունների մասին, դրանք կարող են միայն վերաբերվել ՀՀԿ-ի հուղարկավորությանն ու հոգեհացին: Այսօր ՀՀԿ քվեարկությունն ունեցել, ունենալու է նույն էֆեկտն, ինչ ունեցավ մեր առևանգումը Արցախի փողոցից: Մենք հետ քայլ անելու տարբերակ և հնարավորություն չունենք, մենք պետք է գնանք առաջ»,-հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ վաղը ամբողջ հանրապետությունում 8:15-ից հայտարավում է տոտալ գործազրկություն ու դասադուլ, շրջափակվում են բոլոր կամուրջներն ու ճանապարհները, մետրոն, օդանավակայանը: