00:00:00

Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ. Իտալացի քաղաքական գործիչն անդրադաձել է Սյունիքին

20:47, 14 մայիս 2021

Խոր մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացրած ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության, հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան: «Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը», - Ֆիդանցանի խոսքերն է մեջբերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր