00:00:00

Nissan-ը Եռաբլուրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

10:07, 14 մայիս 2021 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Շավարշ Ղազարյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր