00:00:00

Սիրելի՚ Նիկոլ, այդքան քայլ ես արել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել. Բաբլոյան

00:32, 02 մայիս 2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր արտահերթ նիստի ժամանակ, որտեղ դեռևս քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը, նշեց, որ ինքը միշտ էլ կարծել է, որ երկխոսություն պետք է լինի, սակայն Նիկոլ Փաշինյանը չի գնում երկխոսության՝ մինչև չդառնա վարչապետ: Ըստ Բաբլոյանի՝ պետք է շարունակել առաջ գնալ քաղաքական խորհրդակցությունների, բանակցությունների ճանապարհով՝ ուրվագծելով վաղվա օրը առանց ցունամիների: «Անկախ այսօրվա քվեարկության արդյունքներից՝ մենք պարտավոր ենք շարժվել ողջամտության ճանապարհով: Սիրելի՚ Նիկոլ, այդքան քայլ ես արել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել ու հարցի հանգուցալուծումը տալ» :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր