00:00:00

Միհրան Պողոսյանը փորձեց «կռիվ սարքել» Սասուն Միքայելյանի հետ

00:10, 02 մայիս 2018

Ազգային ժողովի հատուկ նիստին «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը: Վերջինիս դուր չեկավ Միքայելյանի ելույթը, թե այս ամենի պատճառը ՀՀԿ-ականներն են, նրանց սխալ պահվածքը: Միքայելյանը նույնիսկ հիշեց մարտի մեկի իրադարձությունները, անմեղ զոհերին: Պողոսյանը տեղից ինչ-որ բաներ խոսաց, իսկ Միքայելյանն էլ ասաց, որ ելույթից հետո կզրուցեն: Արդեն ելույթի ավարտին նա ներողություն խնդրեց  ընդհանուր դահլիճից բարձր տոնայնության համար, նշեց, որ էմոցիաներն էին : Սակայն անմիջապես ամբիոնի մոտից հեռանալուցհետո նրա հետևից գնաց Միհրան Պողոսյանը՝ հավանաբար դահլիճից դուրս «տղայական» խոսակցության համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը և մի քանի այլ պատգամավորներ դուրս վազեցին և նրան հետ բերեցին դահլիճ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր