00:00:00

Իշխանություն չեք, պրծելա, դուք կարաք լինեք մեր ընդդիմադիր գործընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք. Միրզոյան

23:59, 01 մայիս 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ԱԺ հատուկ նիստում, անդրադառնալով հանրապետականների քննադատություններին,  կոչ արեց սթափ լինել` նկատելով. «Մի խումբ մարդ չի, այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդ դուք եք մնացել: Ոստիկանության շարքերով, պետական ապարատի ստորին, միջին, բարձր օղակներով, գյուղապետարաններով, ձեր երեխեքի կուրսեցիներով, ձեր հարևաններով, բարեկամներով՝ բոլորն ուզում են, որ դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, և բոլորը նայում են ձեզ, և հետո դուք անհատապես նայելու եք այդ մարդկանց աչքերին ու այդ պահին ձեր կողքը չի լինելու Սերժ Սարգսյանը, չի լինելու ֆրակցիայի ղեկավարը»: Միրզոյանը հիշեցրեց, որ «այլևս չկա Սերժ Սարգսյան, չկա իշխանություն ու ՀՀԿ-ն չպետք է խոսի իշխանության անունից»` նշելով, որ նրանք չեն վերահսկում իրավիճակը և միաձայն չեն քվեարկելու: «Իշխանություն չեք, պրծելա, դուք կարաք լինեք մեր ընդդիմադիր գործընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք: ՀՀԿ իշխանությունն ավարտվել է: Հետագա դիմադրությունը միայն վնասելու է պետությանը, ժողովրդին և հենց ՀՀԿ-ին», - նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր