00:00:00

Հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները

13:09, 13 մայիս 2021

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր